երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Սրբազանի խնդրանքով հարթակ բարձրացան անհնազանդության ակցիաներին մասնակցած ու բերման ենթարկված քաղաքացիները

Սրբազանի խնդրանքով հարթակ բարձրացան անհնազանդության ակցիաներին մասնակցած ու բերման ենթարկված քաղաքացիները

ՀՀ պետական օրհներգով ու Տերունական աղոթքով այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ:

Սրբազանն ասաց, որ 30-40 հոգի այստեղ անհնազանդության գործողություններ անելիս կալանավորվել են, ծեծի են ենթարկվել, բերման են ենթարկվել, ոմանք վնասվել են. «Մեր տեղեկություններով՝ մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ ենթարկվել է քաշքշվելու: Սա մեր աղոթքն է ուղղակի եւ մեր զորակցությունն ենք հայտնում բոլորին, հատկապես՝ մեր շատ սիրելի տիկին Գոհարին»:

Նա խնդրեց, որ երեկ բոլոր բերման ենթարկվածները բեմ բարձրանան: Բագրատ սրբազանը նաեւ հայտնեց, որ բեմի աջ կողմում դիվանագետներն են, որոնք խորհուրդ են կազմել. «Իրենք թվով շատ-շատ են, 40 հոգի են, ուղղակի չէին կարող տեղակայվել բոլորով, որոշել են ներկայացուցիչներով հանդես գալ: Ձախ թեւում արվեստագետներն են, արվեստի ներկայացուցիչներ՝ գրողներ, դերասաններ, լավագույն ֆիլմերում ներկայացումներ կատարածներ, իրենք շատ-շատ են:

Կենտրոնում մի մասն են մեր երիտասարդների, ովքեր ինձ հիշեցնում են իմ երիտասարդությունն ու պատանեկությունը: Այսօր, դժբախտաբար, սեփական երկրում սեփական կառավարության, ստերի հերքման, ճշմարտության պաշտպանության են լծված այս երիտասարդները»:


  • Կիսվել: