չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ Սրբազան

Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ Սրբազան

«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական շարքերին, ներքին զորքերին՝ ձեզ հանդարտ պահեք»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Նա քաղաքական վերնախավին հորդորեց ոստիկաներին «չփչացնել»։

«Մի բարոյազրեկք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու»,- հայտարարեց Սրբազանը և նկատեց, որ մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում և իրավունք չունեն նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառել։

Բագրատ Սրբազանը ցանկացավ, որ բաքվի բանտերից հայրենիք վերադառնան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և ռազմագերիներին, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի, երկու ամիս պետք է մնային գերության մեջ։

Հայտնելով, որ արցախցիներին մենակ թողեցինք թշնամու դեմ և հիմա նրանք սփռվել են ողջ Հայաստանով մեկ՝ Բագրատ Սրբազանն ասաց.  «Ով կբաժանի  արցախցի-հայաստանցի, նա ուրացող է»։

Նա նաև տեղեկացրեց, որ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենքի» շարժմանը։

  • Կիսվել: