երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Վաղվա անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն. Բագրատ Սրբազան

Վաղվա անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը:

«Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ ու ընդունակ, բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանցով՝ հնարավորություն տալով, անկախ կ մարդկանց կուսակցական պատկանելիության, ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում  պետք է գերիշխի ներքին հաշտության մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի  վրա: Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն ու ապահով, ոչ թե սրա ու նրա քմահաճույքներով, հարազատների ու բարեկամների լցոնումներով պայմանավորված: Անցումային կառավարությունը պետք է երաշխավորի արդար ու ազատ ընտրությունները:

Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ: պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները: Պետք է մերժի հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալուցէ՝ զարգացնելով իր սեփկան հայկական օրակարգը: պետք է ապահովի սեփական ժողովրդի ուժականությանն ու կամքին: 

Չպետք է ճանաչի որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն՝ չվավերացնելով ուժի  կիրառված իրողությունները: Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով: Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը »,-հայտարարեց նա :

  • Կիսվել: