երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ները. կա վիրավոր

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ները. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ծաղկալանջ-Արագած գյուղերի դաշտամիջյան հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 21-ամյա Արմեն Մ.-ի վարած «Opel» մակնիշի և 34-ամյա Վլադիմիր Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վլադիմիր Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արա Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:  Տարածքը սահմանազատել են պարեկ Արամ Ալավերդյանն ու կրտսեր պարեկ Գուրգեն Մելիքյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի  գլխավորությամբ:Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

  • Կիսվել: