ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վանաձորի պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Վանաձորի պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Երկու օր է Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Նոյեմբերի 24-ի առավոտյան աշխատակիցները եկել են աշխատանքի եւ տեղեկացել, որ իրենց տնօրեն Սյուզաննա Բալայանն ազատված է աշխատանքից: 

Վերջիններս նշել են, որ իրենք տեղյակ չեն, թե ինչն է եղել մեկ գիշերվա մեջ տնօրենին աշխատանքից ազատելու պատճառը:

Լրագրողների հետ զրույցում թիվ 1 պոլիկլինիկայի փոխտնօրեն Լիանա Ղազարյանն ասել է, թե տնօրենի աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ չունի. «Մենք թույլ չենք տալիս, որ քաղաքական գործընթացները մեր պոլիկլինիկական գործերին խառնվեն: Ամեն դեքում մենք պասիվ ենք նման գործերից»:

Մինչդեռ լուրեր են շրջանառվում, որ Սյուզաննա Բալայանն աշխատանքից ազատվել է ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանին, ով նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջիկա ընտրություններում առաջադրված է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում՝ վարկաբեկող գրառում հավանելու համար։

  • Կիսվել: