երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Վանաձորի որոշ հատվածների, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

Վանաձորի որոշ հատվածների, Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների, Թումանյան, Վարդանանց փողոցներով, Տ.Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,  ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն` Շիրակի մարզի Անի համայնքի Բագրավան (Նորշեն), Անիավան (Անի կայարան), Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Զառինջա, Նոր Արթիկ, Սուսեր, Ցամաքասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: