շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Mini Cooper ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց` հայտնվել ձորակում․ 39-ամյա կին վարորդը մահացել է

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Mini Cooper ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց` հայտնվել ձորակում․ 39-ամյա կին վարորդը մահացել է

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդ Լ. Թադևոսյանը տեղում մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ վթարի պահին ավտոմեքենայի մեջ է եղել նաև վարորդի մայրը և ժամանած բժիշկների հերթապահ խմբին նա հայտնել է, որ ինքը չի տուժել և հրաժարվել է բժշկական օգնությունից:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: