շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վահան գյուղում տղամարդը կացնով սպանել է համագյուղացուն (տեսանյութ)

Վահան գյուղում տղամարդը կացնով սպանել է համագյուղացուն (տեսանյութ)

Ապրիլի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վահան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 66-ամյա տղամարդուն սպանել են կացնով։

Տղամարդու դին հարևանի տանն էր, իսկ տանտերը չկար։ Ճամբարակի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 62-ամյա տանտերն էր կացնով հարվածներ հասցրել իրեն հյուրընկալված հարևանին։ Վերջինս տեղում մահացել էր։

Ճամբարակի ոստիկանները՝ համագործակցելով Սևանի գործընկերների հետ, դեպքից ժամեր անց կասկածվողին հայտնաբերեցին Լճաշեն գյուղում և բերման ենթարկեցին բաժին։ Նրա խուզարկությամբ նռնակներ հայտնաբերվեցին։

Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք կացինն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: