երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին․ Հայկ Մարության

Վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին․ Հայկ Մարության

Այսօր վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 99 համարի երթուղին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ տեսանյութում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչև 23.00։

Հայկ Մարությանը հիշեցնում է, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։

Նշվում է, որ նոր երթուղում առաջին անգամ կիրառվում է ցուցանակների նոր դիզայնը։

  • Կիսվել: