ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուսումնարաններում եւ քոլեջներում սովորելու համար արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ. նախարար

Ուսումնարաններում եւ քոլեջներում սովորելու համար արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ. նախարար

Ուսումնարաններում և քոլեջներում սովորելու համար արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ուսումնարանների և քոլեջների դիմորդների համար: Այս պահին արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ:

Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։

Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով»,- գրել է նա:

  • Կիսվել: