ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ զոհված Սերգեյ Սարգսյանին զինվորական կարգով հուղարկավորել են Լիսկիում

Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ զոհված Սերգեյ Սարգսյանին զինվորական կարգով հուղարկավորել են Լիսկիում

Վորոնեժի մարզի Լիսկի քաղաքում զինվորական կարգով հուղարկավորել են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ժամանակ զոհված 33-ամյա Սերգեյ Սարգսյանին, հաղորդում է Sputnik Արմենիան։

Սերգեյը բազմազավակ ընտանիքի կրտսեր որդին էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, նախկինում մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Արիության շքանշանով։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը հայտնել է, որ Ուկրաինայի իրադարձությունների հետեւանքով զոհերի թվում կա 15 հայ։ Նրանցից 10-ը քաղաքացիական անձինք են, եւս 5-ը՝ զինվորականներ։

 

  • Կիսվել: