երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայում վթարի հետևանքով զինծառայողներ են զոհվել

Թուրքիայում վթարի հետևանքով զինծառայողներ են զոհվել

Թուրքիայի հարավային Մերսինի նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մահացել են վարորդը և 5 զինծառայող, հայտնում է ermenihaber.am-ը։

Վթարից տուժած 30-ից ավել զինծառայողի տեղափոխել են հիվանդանոց։  Վիրավոր զինծառայողներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր։

Նշվում է, որ այդ ավտոբուսը Մանիսա նահանգի Ալաշեհիր շրջանից Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն մեկնող թուրք զինծառայողներին էր տեղափոխում։

  • Կիսվել: