երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր նպատակը ամբողջական տարածքային կապ ունենալն է. նրանք մեծ պրոյեկտներ ունեն. Տիգրան Աբրահամյան

Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր նպատակը ամբողջական տարածքային կապ ունենալն է. նրանք մեծ պրոյեկտներ ունեն. Տիգրան Աբրահամյան

Այս պահին Նիկոլ Փաշինյանն ունի մեկ հիմնական խնդիր՝ իր վրայից գցել իրավիճկի ողջ պատասխանատվությունն ու մեղավորությունը, որը նա փորձում է  իրարից տարանջատել: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Դա կլինի բանակի հրամանատարությունը, կլինեն նախկինները, կլինի հասարակությունը, թե մեկ այլ խումբ, ինքը փորձում է իր վրայից արածի պատասխանատվությունը մաքրել: Սակայն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջական պատասխանատվություն է կրում ոչ միայն պատերազմի վերսկսման, այլ ժամանակին դա չկանխելու եւ  ամենավերջում մեր պետության, ժողովրդի, Արցախի համար նման ողբերգականփաստաթուղթ ստորագրելու համար: Այդ փաստաթղթի ստորագրումից կարճ ժամանակ նց պարզ դարձավ, որ իրականում մեր կորուստները շատ ավելի շատ են լինելու, քան այդ փաստաթղթում գրվածն է: Դա նաեւ տարածքային կորուստներն են: Այդ հայտարարությունից հետո դրանում չնախատեսված որոշ տարածքներ եւս անցան Ադրբեջանին: Արցախում դա Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերն էին եւ Դիզափայտ լեռը, որը ռազմավարական նշանակության բարձունք էր, իսկ Հայաստանում արդեն Որոտանի եւ Շուռնուխի հետ կապված հարցերն էին:

Նախկին Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանները եռակող հայտարարությամբ Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ չէին: Իսկ ռազմական գործողությունների ընթացքում, դրանց մի մասը, այդ թվում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը պետք է գտնվեր ՀՀ վերահսկողության տակ:Սակայն ավելի ուշ վարչապետը խոստովանեց, որ դրանք ընդամենը բանավոր պայմանավորվածության ներքո հանձնվել են Ադրբեջանին: Այստեղ հարց է առաջանում, թե բանավոր պայմանավորվածությունների մեջ էլ ի՞նչ տարածքներ են մտնում: Այսինքն քանի դեռ Հայաստանում իշխում է այս վարչախումբը, մենք ունենալու ենք կորուստներ»,-ասաց նա՝ հավելելով, որ հասկանալի է, որ բանավոր պայմանավորվածությունները որոշակի փաստաթղթով ամրագրելու խնդիր է առաջանալու:

«Այսինքն այսօր այն, ինչ քննարկվում է օրինակ, ԱԱԾ տնօրենի Մոսկվա այցելրի ժամանակ, վերջերս նաեւ ՌԴ փոխվարչապետն էր այստեղ, նկատելի է, որ ռուս-թուրքական, նաեւ ռուս-ադրբեջանական հարթությունում ակտիվ քննարկումներ են ընթանում Արցախի հարցով: Ցավալիորեն նաեւ արձանագրենք, որ իրականում հայկական կողմը բացակայում է այդ պրոցեսից:

Այսօր Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն տարանցիկություն կասենք, թե միջանցք կասենք, որ Հայաստանով է անցնելու, նրանք ունեն մեծ պրոյեկտներ, եւ եթե ոմանք կարծում են, որ նրանք սահմանափակվելու են միայն կոմունիկացիաների բացվելու սկզբունքով, չարաչար սխալվում են: Նրանց գլխավոր նպատակը ամբողջական տարածքային կապ ունենալն է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

  • Կիսվել: