հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

Արդեն 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 19-ի առավոտյան հասել է 16 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին:

Այս շարունակական արժեզրկումը առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.7 -ի շրջանակներում: 

Մայիսի 19-ի կեսօրվա դրությամբ 1 դոլարիի փոխարժեքը կազմում է 15.97 լիրա:

  • Կիսվել: