երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնը

Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնը

Թուրքական լիրան նորից թարմացրել է պատմական նվազագույնը ամերիկյան դոլարի հանդեպ։ ԱՄՆ դոլար/թուրքական լիրա զույգի արժեքը Ֆորեքս միջազգային շուկայում բարձրացել է 1,23 տոկոսով եւ հասել մեկ դոլարը 27,5 155 լիրայի։ Ժամը 11.33-ի դրությամբ փոխարժեքը 27,236 լիրա էր, ինչը 0,2 տոկոսով բարձր է նախորդ աճուրդի ցուցանիշից, տեղեկացրել է ՌԲԿ-ն։

Վերջին 12 ամիսներին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ բարձրացել է մոտ 48 տոկոսով։ Թուրքիայի ԿԲ տոկոսադրույքների չորս կտրուկ բարձրացումները վերջին չորս ամսում չեն կարողացել թուլացնել ճնշումն արժույթի վրա։

Թուրքիայի Կենտրոնական բանկը ձեռնամուխ է եղել դրամավարկային քաղաքականության խստացմանը 2023թ. հունիսին այն բանից հետո, երբ նախագահ Թայիփ Էրդողանը ԿԲ նախագահ նշանակեց Հաֆիզե Գայե Էրքանին։ Էրքանն ավելի վաղ զբաղեցնում էր ղեկավար պաշտոններ Goldman Sachs եւ First Republic բանկերում։ ԿԲ-ն տոկոսադրույքները 8,5-ից բարձրացրել է 30 տոկոսի։

  • Կիսվել: