երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքական լիրայի փոխարժեքը նորից իջնում է

Թուրքական լիրայի փոխարժեքը նորից իջնում է

Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը նորից իջել է։ Երկուշաբթի օրվա աճուրդների տվյալներով՝ մեկ դոլարը վաճառվում է 27 լիրայով։

Հունիսին Թուրքիայի կենտրոնական բանկը հայտարարել էր, որ կշարունակի աստիճանաբար խստացնել մոնետար քաղաքականությունը, մինչեւ որ բարձր գնաճի կանխատեսումը փոխվի։ Օգոստոսի 24-ին կենտրոնական բանկը բարձրացրել էր տոկոսադրույքը՝ միանգամից հասցնելով 25 տոկոսի նախկին 17,5-ի դիմաց։ Այդ ժամանակ կենտրոնական բանկի որոշման ֆոնին Թուրքիայի ազգային արժույթը մի փոքր ամրապնդվել էր՝ մեկ դոլարը 26,6 լիրա։

Սեպտեմբերին երկրի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը նշել է, որ գնաճը Թուրքիայում ընթացիկ տարվա արդյունքներով կարող է հասնել 65 տոկոսի։

  • Կիսվել: