երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է գրանցել

Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է գրանցել

Թուրքիայի ազգային արժույթը հերթական հակառեկորդն է գրանցել՝ 1 դոլարի դիմաց կազմելով 30 լիրա: Ավելի վաղ այդ երկրի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել էր, որ իշխանությունները լիրայի փոխարժեքի համար թիրախային ցուցանիշներ չեն սահմանում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կենտրոնական բանկը հունիսին հայտարարել էր, որ կշարունակի աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ մինչև հնարավոր լինի կանխատեսել գնաճի բարելավում։

Տնտեսագետների գնահատմամբ՝ 2023 թվականի դեկտեմբերին գնաճը կազմել է 64,77 տոկոս։ Միևնույն ժամանակ, տարեկան գնաճը դեկտեմբերին կազմել է 127,21 տոկոս:

  • Կիսվել: