հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024

Թումո-Գյումրիում կգործի դերասանական արվեստանոցը

Թումո-Գյումրի հաճախող սաներն այսուհետ հնարավորություն կունենան զարգացնել նաև իրենց դերասանական հմտությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքանի նախաձեռնած դրամատիկական արվեստանոցի պաշտոնական մեկնարկն ազդարարվել է հուշագրի ստորագրմամբ՝ «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի և Սերժ Ավետիքանի միջև:

«Թատրոնը մեզ համար կարևոր է: Կարևորում ենք այս համագործակցությունը և հասկանում, որ սա լավ առիթ է համագործակցելու»,-իր խոսքում նշել է «Թումո»-ի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը՝ ընդգծելով, որ ունեին ֆիլմերի ստեղծման դասընթացներ, իսկ սաներին դերասանական հմտությունները զարգացնելու հնարավորությունը գալիս է լրացնելու դրանց:

Սերժ Ավետիքանն ևս կարևորել է համագործակցությունը՝ ընդգծելով, որ հատկապես Գյումրիի այն շենքը, որտեղ գործում է «Թումո»-ն, թատերական հարուստ ավանդույթներ ունեցող կառույց է․ այստեղ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան:

«Այս նախաձեռնությունը ինչ-որ կերպ հետ է բերում այս շենքի ոգին: Իմ կարծիքով սա ճիշտ ճանապարհ է, ու ես հպարտ եմ, որ դա անում ենք Գյումրիում»,-նշել է Սերժ Ավետիքանը՝ տեղեկացնելով, որ սա, ըստ էության, երկրորդ տարին է, որ «Թումո»-ի հետ նման ծրագիր է իրականացվում։

  • Կիսվել: