ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 5-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

 

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

  • Կիսվել: