շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծիլքար գյուղի վերջնա­մասում բախվել են 6 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է

Ծիլքար գյուղի վերջնա­մասում բախվել են 6 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է

Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում բախվել են 6 ավտոմեքենա․ ճանապարհը երկկողմանի փակ է։

Փրկարարները, Արագածի ոստիկանության և ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 80 տրանսպորտային միջոց: Տեղում աշխատանքները շարունակվում են։

 

  • Կիսվել: