երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ծեծկռտուք՝  «Հումանիտար տեխնիկական քոլեջի» անչափահաս ուսանողների միջև․ եղբայրները ձեռքերով հարվածել են մեկ այլ ուսանողի

Ծեծկռտուք՝ «Հումանիտար տեխնիկական քոլեջի» անչափահաս ուսանողների միջև․ եղբայրները ձեռքերով հարվածել են մեկ այլ ուսանողի

Մարտի 29-ին ծեկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տիգրանյան փողոցի 4 հասցեի մոտ ծեծկռտուք է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիով խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել է, որ ժամը 14։10-ի սահմաններում նշված հասցեում Երևանի բնակիչ 16-ամյա Վ․ Բ․-ն և 17-ամյա Վ․ Բ․-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել են Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Թ․-ին՝ պատճառելով ֆիզկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցները սովորում են «Հումանիտար տեխնիկական քոլեջի» 2-րդ և 3-րդ կուրսերում, իսկ Վ․ Բ․-ն և մյուս Վ․ Բ․-ն հարազատ եղբայրներ են։

  • Կիսվել: