չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ

Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ

Եղեգնաձորում 10  ամիս առաջ  դաժան ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց  փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը:

«Եղբայրս շարունակում է կոմայի մեջ մնալ, ուղղակի սարքավորումներն են անջատել եւ հիվանդասենյակ են տեղափոխել, որպեսզի մայրս կարողանա մնա եւ խնամի: Դեռ չենք ցանկանում տուն տեղափոխել, քանի որ մտածում ենք կարող է վիճակը վատանա, գոնե բժիշկների վերահոսկողության ներքո կգտնվի»,-ասաց նա:

Այս գործով առանձնացված մասն արդե ն ուղարկվել է դատարան, դեռ դատի օր չկա նշանակված:

Մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդությունը եւ մեղադրյալը 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Արա Մխիթարյանը 8 ամսից ավելի է` կոմայի մեջ է։

  • Կիսվել: