կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Տնտեսվարողները շուրջ մեկ ամիս է՝ օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից

Տնտեսվարողները շուրջ մեկ ամիս է՝ օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից

Պետական եկամուտների կոմիտեում գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է:

Նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առանձնահատկություններին օրերս անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հորդորելով տնտեսվարողներին օգտվել այդ առավելությունից։

Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ:

Նախնական մաքսային հայտրարարագրի  համակարգից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:


  • Կիսվել: