ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թիկունքը պինդ պահելու համար հիգիենայի ամենօրյա հնգամարտ ունենք. պատգամավոր

Թիկունքը պինդ պահելու համար հիգիենայի ամենօրյա հնգամարտ ունենք. պատգամավոր

Մեր տղերքի/աղջկերքի թիկունքը պինդ պահելու համար, բացի մեր սովորական գործը լավ անելուց, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀՆԳԱՄԱՐՏ ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:  
 
Նա նշել է. ՛՛1. Նյութական հիգիենա. Համահայկականին անընդհատ գումար ուղարկել, թեկուզ կոպեկներ, բայց ամեն օր:
 
2. Ֆիզիկական հիգիենա. Համաճարակի մասին չմոռանալ, չհիվանդանալ, չհիվանդացնել՝ դիմակ, լվացվել, մեկուկես մետր:
 
3. Հոգեկան հիգիենա. Պահել նյարդերն ամուր, չտարածել խուճապ, չլինել խուճապահար:
 
4. Տեղեկատվական հիգիենա. Չհրապարակել լուսանկարներ ճակատից, չտարածել ոչ պաշտոնական տեղեկություններ, սաստել այլոց:
 
5. Բարոյական հիգիենա. Սիրել: Սիրել բոլորին, ում թանկ է հայրենիքը՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ սկզբունքային տարաձայնություններից:
 
Տղերքի թիկունքը պիտի ամուր լինի, տղերքի թիկունքը պիտի մաքուր լինի՛՛:
 
 

  • Կիսվել: