շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Տիգրան Ալեքսանյանը՝ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նորընտիր նախագահ

Տիգրան Ալեքսանյանը՝ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նորընտիր նախագահ

Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն այսօր անցկացրեց նախագահի ընտրություն՝ համապատասխան 2002 թվականի ուսանողական խորհրդարանի կանոնադրության:

Քվորումն ապահովելուց հետո՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, 30 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական եւ Դեղագիտական ֆակուլտետների կուրսերի հոսքերի ավագների կողմից նախագահ ընտրվեց Ընդահանուր բժշկության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Ալեքսանյանը, որը կպաշտոնավարի 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Նշենք, որ ավելի վաղ ստեղծված կանոնադրական բարեփոխումների հանձնաժողովը նախաձեռնել է կանոնադրական փոփոխություններ: Դրանք իրականացնելուց հետո՝ այդ ժամանակ ընդունված կանոնադրության համաձայն, սեպտեմբերին կանցկացվեն ուսանողական խորհրդարանի նախագահի նոր ընտրություններ:

  • Կիսվել: