«Սեվ Հովազ» կամավորական ջոկատի հրամանատարի կալանքի ժամկետը չի երկարաձգվի. փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քննության առնելով դատախազի բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ Դատարանը երկարատև կալանքից հետո քննության առնելով «Սեվ Հովազ» կամավորական ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը, որոշում էր կայացրել Սերոբ Գասպարյանի նկատմամբ կիրառել տնային կալանք և գրավ՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց մերժել դատախազի բողոքը՝ թողնելով անփոփոխ Առաջին ատյանի դատարանի որոշումը»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելու փորձի մեջ»։ Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում նախապատրաստելը, պատժվում է ազատազրկում՝ մինչև 15 տարի ժամկետով):


