երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Քաղաքացին մեղադրում է շտապօգնության աշխատակիցներին կնոջ մահվան համար

Քաղաքացին մեղադրում է շտապօգնության աշխատակիցներին կնոջ մահվան համար

Հուլիսի 16-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ն և հայտնել, որ շտապօգնության ծառայությունը իր կանչերով չի մոտենում իրենց հասցե, իսկ իր աչքի առաջ մարդ է մահանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է կրկին զանգահարել Հրաչյա Ս․-ն և հայտնել, որ իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն․-ն, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է և ինքը բողքում է շտապօգնության աշխատակիցներից։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

  • Կիսվել: