ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին լաչառությունն է. Քոչարյանը՝ դատախազի մասին

Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին լաչառությունն է. Քոչարյանը՝ դատախազի մասին

Դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ դատախազ Գևորգ Բաղդասարյանին, որը  բղավել էր, երբ մյուս կողմից իրեն մեղադրել էին Շուշին հանձնելուն մասնակցելու մեջ:

Քոչարյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ընդհանրապես, տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին էդ լաչառությունն է: Բան եմ ասել, այո, մտածել եմ ասել եմ, կարող էր ընդմիջման ժամանակ մոտենալ, հարցնել, թե ինչու եմ այսպես մտածում, նորմալ կզրուցեինք: Այս ի՞նչ պահվածք է: Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում այս աստիճանի պաշտոնյայի այսպիսի պահվածքը: Դա գալիս է նրանից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառ՛՛:

Ինչ վերաբերում է Բաղդասարյան, ապա նա էլ ասաց, որ իր հասցեին վիրավորանք է հնչեցվել, ինքը շատ հանգիստ պարզաբանում է ակնկալել: ՛՛Չգիտեմ, թե ինչու պետք է հետո մոտենայի զրուցեի, որ ինձ պատմեին: Ես այդ կապակցությամբ որևէ պարզաբանման կարիք չունեմ: Չի կարող բացատրություն ունենալ ինձ ՛՛Շուշի հանձնող՛՛ անվանելը՛՛,-նշեց դատախազը:

 

 

 

  • Կիսվել: