ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեսչական մարմինը պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատի բացակայության հիմքով 42 խախտում է հայտնաբերել

Տեսչական մարմինը պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատի բացակայության հիմքով 42 խախտում է հայտնաբերել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 14-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում տնտեսավարողների մոտ դիտարկումների արդյունքում հայտնաբերել է 667 խախտում, որոնցից ՊՇՌ հետազոտության կամ ամբողջական պատվաստման սերտիֆիկատի բացակայության հիմքով եղել է 42-ը:

ԱԺ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
 

«Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել 13 հազար 598 տարբեր տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ստուգայցի ընթացքում բացահայտված խախտումների ընդհանուր դեպքերը 667-ն են, որոնցից ՊՇՌ հետազոտության կամ ամբողջական պատվաստման սերտիֆիկատի բացակայության հիմքով 42-ն է եղել: Նախազգուշացում է տրվել 264  դեպքի առիթով, տույժ-տուգանք է կիրառվել 375 հոգու նկատմամբ»,- ասաց Սարգսյանը:

Տեսչական մարմինը առաջին անգամ նկատելով զգուշացում է տալիս, երկրորդ անգամ՝ կիրառում տույժ-տուգանք:

 Համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20- ի համապատասխան հրամանի՝ աշխատող քաղաքացիները 14 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ 

վաղեմության սերտիֆիկատ կամ պատվաստման սերտիֆիկատ: Իսկ պատվաստվելու 

բժշկական հակացուցումներ ունեցող աշխատողները գործատուին ներկայացնում են 

կորոնավիրուսային 

հիվանդության պատվաստման բժշկական հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ՝ 

տրված առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից: Պահանջը կիրառվում է հոկտեմբերի 14-ից: Աշխատող քաղաքացիները դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական արդյունքը պետք է ներկայացնեն 7 օրը մեկ:

  • Կիսվել: