շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տեսախցիկը արձանագրել է Արարատի մարզում Hyundai Sonata-ի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու պահը

Տեսախցիկը արձանագրել է Արարատի մարզում Hyundai Sonata-ի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու պահը

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Հրանտ Պ.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցում՝ «Լիդեր» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գետափնյա գյուղի բնակիչ, 41-ամյա Ռուսլան Բ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հակոբ Ադամյանի գլխավորությամբ: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը: 

  • Կիսվել: