հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Տեղի է ունեցել միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների հավաք. նրանք պահանջում են հանել ոլորտի նկատմամբ կիրառվող սահմանափակումները  (տեսանյութ)

Տեղի է ունեցել միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների հավաք. նրանք պահանջում են հանել ոլորտի նկատմամբ կիրառվող սահմանափակումները (տեսանյութ)

Տեղի է ունեցել միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների հավաք, որի ժամանակ մասնակիցները արտահայտել են իրենց մտահոգությունները, կապված արտակարգ դրության հնարավոր երկարաձգման եւ միջոցառումների արգելքի պահպանման հետ։

 

«Այսօր այստեղ են հավաքվել հարյուրավոր ձեռնարկատերեր եվ անհատներ, ովքեր գործունեություն են ծավալում միջոցառումների կազմակերպման ոլորտում։ Այս ոլորտը ապահովում է մոտ քսան հազար աշխատատեղ, տարեկան ապահովելով մոտ երեք հարյուր միլիոն դոլարի շրջանառություն։

Այս ոլորտի հետ սերտ կապված են բազում այլ ոլորտներ, որոնք հանդիսանում են օժանդակ կամ մատակարար բիզնեսներ։ Դրանք են՝ գյուղատնտեսությունը, տուրիզմի բնագավառը, հյուրանոցային եվ հյուրատնային կոմպլեքսները, այլ բազմաթիվ բիզնեսներ»,- նշեց հավաքի կազմակերպիչ Աշոտ Բարսեղյանը:

Հավաքին մասնավորապես մասնակցում էին երաժշտական սրահների, ակումբների, ռեստորանների, խնջույքի սրահների, ծաղկի աճեցման ֆերմաների սեփականատերեր; միջոցառումների տեխնիկական սպասարկման անձնակազմեր, խոհարարներ, մատուցողներ; hարսանյաց սրահների /զգեստ, աքսեսուարներ/ սեփականատերեր,  ֆլորիստ դիզայներներեր, հանդիսավարներ, երգիչներ,պարի խմբեր, դիջեյներ, հնչյունային օպերատորներ, լուսանկարիչներ և օպերատորներ, իվենթ-մենեջմենթի կազմակերպություններ, մոդելներ,դռնապաններ, կայանտեղի սպասարկողներ, գեղեցկության սրահների ներկայացուցիչներ, վարսահարդարներ, դիմահարդարներ, անիմատորներ, ֆուրշետային ծառայություններ մատուցողներ, տորթերի արտադրության սեփականատերեր, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրանոցների սեփականատերեր:

«Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտ ամսից մեր բնագավառը փակվեց կառանտինային միջոցառումների կազմակերպման նպատակով։

Մենք բոլորս հայտնեցինք մեր պատրստակամությունը փակվել կառանտինի, կրել ֆինանսական վնասներ, բայց ամեն գնով օժանդակել պետությանը՝ հաղթահարելու երկրին պատուհասած այս արհավիրքին։

Կառանտինից հետո պետությունը ազատականացրեց համարյա բոլոր ոլորտները, բացի միջոցառումների անցկացումից։ Թույլ տրվեց հասարակական սննդի ոլորտի բոլոր օբյեկտների գործունեությունը, բացառությամբ մեր ոլորտի ռեստորանային համալիրների։ Պետությունը կիրառեց այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն արտահայտում իրերի եվ իրադարձությունների իրական պատկերը և այլևս մեր կարծիքով վտանգում են մեր բազմահազարանոց բնագավառի գոյությունը։

 

Մեր ոլորտի բոլոր ռեստորանային համալիրների սեփակատերերը, որոնք այսօր հավաքված են այստեղ, հավաստիացնում են, որ ամբողջությամբ պատրաստ են ապահովել հակահամաճարակային պահանջները, ներառյալ հավելյալ այլ պահանջներ, որոնք կկիրառվեն պարետատան որոշմամբ։

Մեկ անգամ եվս ցանկանում եմ շեշտել այն փաստը, որ քսան հազար հոքանոց ինդուստրիան արդեն հինգ ամիս շարունակ չի կարողանում վաստակել գումարներ մտցված և գործող սահմանափակումների պատճառով։

Ուզում եմ հիշեցնել հունիս ամսին սկսված և հուլիս ամսին կրկնված կառավարության շենքի դիմաց հավաքների միակ պահանջը. «Մենք խնդրում ենք Հայաստանի հանրապետության կառավարությունից եվ կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից մասնավորապես պատասխանել մեկ պարզ հարցի՝ երբ է ազատականացվելու տնտեսական գործունեությունը եւ երբ է թույլատրվելու մեր բնագավառի գործունեությունը: Արդյոք Հայաստանի հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր ինդուստրիայի կրած վնասները եվ ինչ-որ կերպ փոխհատուցել այն, հաշվի առնելով այն փաստը, որ հենց պետության որոշմամբ է արգելվել մեր գործունեությունը։ Արդյոք Հայաստանի հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր բնագավառում աշխատող մոտ քսան հազար աշխատողի սոցիալական ապահովությունը եվ կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ»։

Մեկ անգամ եվս ցանկանում եմ շեշտել, որ մեր բոլոր պահանջները ապաքաղաքական են։ Նրանք կրում են միմիայն ֆինանսական եվ սոցիալական ծանրաբեռնվածություն:

Մեր հիմնական պահանջը, որը պատրաստվելու ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հիմնվում է այն պարզ փաստի վրա, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը սահմանափակել է մեր ոլորտի գործունությունը ամբողջությամբ եվ կառավարությունը պարտավոր է մշակել ծրագրեր ոլորտին աջակցելու համար։ Հիշեցնում ենք, որ սկսել ենք բնագավառի բոլոր բիզնեսների կրած վնասների մանրակրկիտ գույքագրում։

Մեր հետագա քայլերի մասին տեղեկացնելու ենք առանձին հայտարարությամբ»,- իր խոսքում ասել է Բարսեղյանը։

  • Կիսվել: