ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տեղի է ունեցել ՀԱՊՀ հոբելյանական՝ 90-րդ շրջանավարտների ավարտական երեկոն

Տեղի է ունեցել ՀԱՊՀ հոբելյանական՝ 90-րդ շրջանավարտների ավարտական երեկոն

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հոբելյանական՝ 90-րդ շրջանավարտների ավարտական երեկոն։
 
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, պրոֆեսորներ և դասախոսներ, շրջանավարտներ ու ծնողներ:
 
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մաղթել է, որ Պոլիտեխնիկում ստացած գիտելիքներն ու ձևավորած հմտությունները հաջողությամբ կիրառեն մասնագիտական գործունեության ընթացքում։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանն այսօր ունի հիանալի նյութատեխնիկական բազա, որի շնորհիվ տեխնոլոգիական մայր բուհի ուսանողները տիրապետում են մասնագիտական նորագույն հմտություններին, ինչը շատ կարևոր նախադրյալ է այս ոլորտի աշխատաշուկայի համար։

  • Կիսվել: