հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղահանված արցախցիները նամակ հանձնեցին ԱԳՆ

Տեղահանված արցախցիները նամակ հանձնեցին ԱԳՆ

Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց  ու նամակ հանձնելուց հետո տեղափոխվեցին Հայաստանի ԱԳ նախարարության շենքի դիմաց։

Նրանք պահանջում էին հանդիպում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Նախքան Արարատ Միրզոյանին նամակ հանձնելը, նրaնք ընթերցեցին նամակը՝ նշելով.

«Մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում։ Փաստացի փախստականի կարգավիճակով գտնվելով Ացախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ սակայն առանց կարգավիճակի ու ապագայի տեսլականի։ Եվ այպես մեկ տարի ու երեք ամիս։ Հայաստանի ու Արցախի կողմից տրված չնչին նպաստները չեն բավարարում նույնիսկ ֆիզիկական գոյության համար, այնինչ մենք ՝ որպես մարդ ունենք ապրելու իրավունք, որը որոշ ուժեր փորձում են մեզանից օտարել:

Մեզ հետաքրքրում է Արցախի Հանրապետության քաղաքական ու սոցիալական կարգավիճակը, քանի որ մեզ՝ Հայաստանում վերաբնակվողներիս առաջարկում են վերադառնալ Արցախ։ Մենք ուզում ենք քննարկել մեր՝ փախստականի փաստացի կարգավիճակի իրավական հարցերը։ Այս հարցերի քննարկումից ու լուծումից է կախված մեր բնակության հարցերը։ Նման իրավիճակում վերադառնալ Արցախ ոչ միայն անհնար է, այլև հղի է նոր ցեղասպան գործողություններով։ Ուստի այդ տարբերակը մեզ համար իսպառ բացառվում է, իսկ նման որոշում ընդունողները ոճրագործներ են»,-ասված է «Հանուն Հադրութի» ու «Շուշիից բռնի տեղահանվածների» ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: