Բահրեյնը մինչև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը չի բանակցի Իրանի հետ Հորմուզի նեղուցի շուրջ
Բահրեյնը չի մասնակցի Իրանի հետ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցի շուրջ հանդիպումներին՝ մինչև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Ինչպես հաղորդվում է՝ Մանամայում ընդգծել են, որ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի վերաբերյալ ցանկացած բանակցություններին մասնակցությունը հնարավոր է միայն Թեհրանի հետ դիվանագիտական կապերի վերականգնումից հետո։
Հիշեցնենք, որ Բահրեյնը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ 2016 թվականին՝ Սաուդյան Արաբիայի հետևից։ Որոշումն ընդունվել է Իրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ցուցարարների հարձակումներից հետո։ Ցուցարարները հանդես էին գալիս Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի դեմ։
Հորմուզի նեղուցը նավթի համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկն է։ Դրա միջոցով իրականացվում է Մերձավոր Արևելքից նավթի և նավթամթերքների ծովային մատակարարումների զգալի մասը։



