կիրակի, սեպտեմբեր 13
13 / 9 / 2026
Եմենի հութիներն ազատ են արձակել կառավարական ուժերի կողմից կալանքի տակ պահվող իրենց իրենց 210 կողմնակիցների

Եմենի հութիներն ազատ են արձակել կառավարական ուժերի կողմից կալանքի տակ պահվող իրենց իրենց 210 կողմնակիցների

Եմենի հութիներն ազատ են արձակվել իրենց ավելի քան 200 կողմնակիցների, որոնք պահվում էին Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող կառավարական ուժերի կալանքի տակ՝ վերջին օրերին գրավված տարածքներում: Այս մասին AFP գործակալությանը հայտնել է հութիների ներկայացուցիչ Աբդելքադեր ալ-Մուրթադան։

Նա նշել է, որ ազատ արձակվածները ռազմագերիներ էին և կալանքի մեջ անցկացրել էին մինչև ութ տարի։ «Մենք ընդունել ենք մեր 210 գերիներին, որոնք ազատ են արձակվել սաուդյան հակառակորդի բանտերից արևմտյան ափին»,-նշել է ալ-Մուրթադան Սանայում կայացած համաժողովում։

Ազատ արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հութիները սրընթաց հարձակմամբ առաջընթաց են գրանցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակա տարածքներում։ Հարձակման ընթացքում շարժումը հասել է զգալի տարածքային հաջողությունների Եմենի արևմտյան ափին։

Հիշեցնենք, որ մայիսին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության և հութիների միջև ձեռք է բերվել ավելի քան 1 600 կալանավորվածների փոխանակման համաձայնություն։ Սակայն պայմանավորվածությունն այդպես էլ չի իրականացվել։

Մինչ ներկայիս հարձակումը հութիներն արդեն վերահսկում էին հյուսիսային Եմենի զգալի մասը՝ ներառյալ երկրի ամենախիտ բնակեցված շրջաններն ու խոշոր քաղաքները՝ Սանան և Հոդեյդան։ Վերջին օրերին շարժումն ընդլայնել է վերահսկվող տարածքը՝ առաջ շարժվելով դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակա շրջաններ։

  • Կիսվել: