հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՃՏՊ-ները Հայաստանում․ ոստիկանության ամփոփագիրը

ՃՏՊ-ները Հայաստանում․ ոստիկանության ամփոփագիրը

Հունվարի 15-ին, ժամը 14.40-ին, Երևանի Էրեբունու փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 16.10-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 08.30-ին, Երևանի Հաղթանակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 08.10-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

 

  • Կիսվել: