կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՃՈ-ն հորդորում է խուսափել մի շարք ճանապարհներով երթևեկելուց

ՃՈ-ն հորդորում է խուսափել մի շարք ճանապարհներով երթևեկելուց

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքում մի շարք ճանապարհներ փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար տեղացող առատ ձյան պատճառով։
 
«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով դժվարություններ են առաջացել վարորդների համար: Մասնավորապես`
Կապան-Տաթև, Գորիս-Սիսիան-Սարավան (դեպի Վայք) և Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածների երթևեկությունը փակ է բեռնատարների համար:
 
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել նշված ճանապարհահատվածով երթևեկելուց և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության բոլոր կանոնները»,- նշվում է ՃՈ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: