շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Թբիլիսիում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից հատուկ չվերթով հայ ուսանողներին տեղափոխող ինքնաթիռը (տեսանյութ)

Թբիլիսիում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից հատուկ չվերթով հայ ուսանողներին տեղափոխող ինքնաթիռը (տեսանյութ)

Դոհա-Թբիլիսի հատուկ չվերթը, որով ԱՄՆ-ից տեղափոխվում են հայ աշակերտներ, վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է Aliq Media-ն՝ նշելով, որ աշակերտները ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ եւ վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան եւ Վրաստան։ Նրանք ԱՄՆ 19 նահանգներից տեղափոխվել են Չիկագո քաղաք, այնուհետեւ թռիչք է եղել Դոհա, այնտեղից էլ՝ Թբիլիսի։

Հայաստան են վերադառնում 34 աշակերտ եւ ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ, որոնք վերադարձից հետո 14 օր կգտնվեն կարանտինի մեջ։

  • Կիսվել: