շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշի մարզում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից «ցիստեռնը» պոկվել և շպրտվել է

Տավուշի մարզում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից «ցիստեռնը» պոկվել և շպրտվել է

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան -Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում,  դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը վարորդին առաջինը օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հոգեբանական, Ջուջևանի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը։

Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: