հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տավուշի մարզում բախվել են 72-ամյա վարորդի «07»-ն ու 26-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր

Տավուշի մարզում բախվել են 72-ամյա վարորդի «07»-ն ու 26-ամյա վարորդի Opel-ը. կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 15։40-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ՝ 72-ամյա Իվան Սավայևիչի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Արեն Առաքելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ի. Սավայևիչի ուղևոր՝ Հաղթանակ գյուղի բնակիչ, 53-ամյա Անժելա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: