հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տավուշի մարզում 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն

Տավուշի մարզում 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամ 05:40-ի սահմաններում 34-ամյա Անատոլի Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները բախման հետևանքով ավտոմեքենայի վրա ընկած հենասյունը հեռացրել են և սահմանազատել տարածքը:

Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհաին ոստիկանության 2 –րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի «էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: