հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տավուշի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Տավուշի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզն իր զարգացման ուղղություններով ու հնարավորություններով։ Հայկ Ղալումյանը կարևորել է գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության զարգացումը։

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այցը ճանաչողական է, և ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա Նիդերլանդների Թագավորությանն աջակցելու մարզի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում հնարավոր ծրագրերին ու նախագծերին։

 

  • Կիսվել: