հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, ապա շատ կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք պրոբլեմներ՝ և՛ թանկացումների, և՛ հոսանքի մատակարարման իմաստով. Աղազարյան

Եթե ՀԷՑ-ը պետականացվի, ապա շատ կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք պրոբլեմներ՝ և՛ թանկացումների, և՛ հոսանքի մատակարարման իմաստով. Աղազարյան

Սա կոչվում է ռեկետ. լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացին։

«Եթե ՀԷՑ-ը պետականացվի, ապա շատ կարճ ժամանակ հետո մենք ունենալու ենք պրոբլեմներ՝ և՛ թանկացումների, և՛ հոսանքի մատակարարման իմաստով, նաև՝ միջազգային սեփականության իրավունքի իմաստով»,-ասաց նա։

Ըստ Աղազարյանի՝ առկա օրենքները լրիվ բավարար են ցանկացած բնական մենաշնորհի հետ կապված աշխատանքները այնպես տանելու, որ ընդունելի լինի և՛ հասարակության, և՛ պետության համար։

«Դու հանրային ծառայությունների ինքնավար հանձնաժողով ունես, որը հիմնավորումներ է տալիս, որ պետք  է, օրինակ, գինը իջեցնես, Սամվել Կարապետյանն ընդունում է, որ ինքն այդքան էլ լավ չի հասկանում այդ բիզնեսից և վաճառում է, իսկ սա կոչվում է ռեկետ»,-ասաց նա։

Նա օրինակ բերեց, որ թեև «Վեոլիա ջրից» բողոքները շատ են, բայց եթե դա չհանձնվեր մասնավորին, բազմաթիվ խորը խնդիրներ կլինեին այսօր։ Ըստ նրա, նույնը կլիներ նաև կոնյակի գործարանի դեպքում, և խաղողագործությունը Հայաստանում կմեռներ․ «Սրանք այն ոլորտներն են, որոնք մասնավորը պետք է ղեկավարի, իսկ պետությունը՝ վերահասկի»։

Այդքանով հանդերձ՝ Աղազարյանը չի մասնակցի Սամվել Կարապետյանի աջակցության ակցիային, քանի որ Կարապետյանի «արտահայտությանը կողմ չէ»։  

  • Կիսվել: