ՄՊՀ-ն թույլատրել է «Վիվա Արմենիա»-ի կողմից «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը
2025 թվականի հուլիսի 1-ի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը թույլատրել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ջի-Էն-Սի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման գործարքը։ Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2025 թվականի հուլիսի 2-ին կայացած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն տվեց «Ջի-Էն-Սի-ալֆա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100 տոկոս բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։