հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Կրեմլը տեսել է Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն է դարձրել բոլոր մանրամասներին. Պեսկով

Կրեմլը տեսել է Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն է դարձրել բոլոր մանրամասներին. Պեսկով

Կրեմլը տեսել է Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման կադրերը և ուշադրություն է դարձրել բոլոր մանրամասներին: Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, մենք տեսել ենք բոլոր տեսանյութերը և ուշադրություն ենք դարձրել բոլոր մանրամասներին», - նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին Բաքվում ութ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և կիբեռհանցագործությունների հետ:

Հրապարակումները հայտնվել են հունիսի 30-ին ձերբակալված «Սպուտնիկ» գործակալության ռուս և ադրբեջանցի լրագրողների նկատմամբ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից անբարյացակամ գործողությունների ֆոնին։

  • Կիսվել: