հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել՝ իբր թե Դիլիջանի մանկապարտեզներից մեկի մասնաշենքը վերադարձվել է համայնքին. Առաքելյան

Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել՝ իբր թե Դիլիջանի մանկապարտեզներից մեկի մասնաշենքը վերադարձվել է համայնքին. Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել՝ իբր թե Դիլիջանի մանկապարտեզներից մեկի մասնաշենքը վերադարձվել է համայնքին։

Պարզվում է՝ այդ մանկապարտեզի չօգտագործվող շենքը միշտ եղել է համայնքի սեփականությունը, որը տրամադրվել է անհատույց օգտագործման ինչ-որ կազմակերպության։

Եվ ահա հիմա ընդամենը դադարեցվել է անհատույց օգտագործման պայմանագիրը ու շենքը ոնց եղել է Դիլիջանի համայնքի սեփականությունը, շարունակում է մնալ Դիլիջան համայնքի սեփականությունը»։

  • Կիսվել: