հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի շարժման ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական պատգամավորներ. Ալեքսանյան

Ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի շարժման ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական պատգամավորներ. Ալեքսանյան

Ես ձեզ վստահեցնում եմ, որ մարդիկ հիմա շատ երջանիկ են այն փաստից, որ ՀՀ ուժային մարմինների շնորհիվ կանխվել է Հայաստանի Հանրապետությունը խորը ու մեծամասշտաբ ահաբեկչության մեջ ներքաշելու գործողությունը, մարդկանց մեծ մասը շատ երջանիկ է, որ իրենց հարազատները չեն զոհվել կամայական ահաբեկչության հետևանքով: Այդ մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

«Ահաբեկչության մեջ մեղադրվող Գալստանյանի (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - խմբ.) շարժման ամբողջ ընթացքում նրա կողքին եղել են քոչարյանական պատգամավորներ՝ սկզբից մինչև վերջ: Արդյոք դա քաղաքական որոշակի պատկանելիության ցուցիչ չէ՞: Իմ ընկալմամբ՝ ցուցիչ է: 

Արդյոք հիմա կա՞ ինչ-որ մեկը, որ հավատում է՝ նա ինքնուրույն է սա որոշել, չի՞ խորհրդակցել ինչ-որ մեկի հետ, չի՞ պատմել սրա մասին, ֆինանսավորում չի՞ ստացել, այդ հարցին չեմ կարող պատասխանել, թող իրավապահները պատասխանեն»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՔԿ նախագահը վերջերս հայտարարել է, թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը օրագիր է պահել, որում նշել է, թե ով է Գալստանյանին տվել այդ հորդորը:

Ալեքսանյանի կարծիքով՝ այդ թեմայով դեռևս բացահայտումներ կլինեն, բայց այն, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները անթաքույց աջակցել են «այդ տեռորիստական խմբակին, փաստ է»:

  • Կիսվել: