ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Մայիսի 1-ին, ժամը 16:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեպար գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեպար գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչը զույգ դաստակների այրվածքներով հոսպիտալացվել է, այնուհետև ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ (40 քմ), խոհանոցը` գույքով (մոտ 24 քմ) և հարակից սենյակի առաստաղը (մոտ 16 քմ):

  • Կիսվել: