Թավադյանը կմնա կալանավորված այնքան, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել
Շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով՝ Թավադյանը կմնա կալանավորված այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել։
«Այսինքն հիմա այդ մարդուց հաջողվել է ցուցմունքը ստանալ, այդ անձը հիմա ազատության մեջ է։ Հաշվի առնելով, որ դատարանն այնպիսի հարցադրումներ էր անում, որոնցից մեզ ակնհայտ էր բողոքի բոլոր պնդումները, դատարանը շատ լավ հասկացել է եւ իր հարցերով էլ ավելի էր հստակեցնում դրանք։ Դատարանը բողոքն ամբողջությամբ ընկալել է եւ իրավաբանական հարթության մեջ չեմ պատկերացնում որեւէ որոշում, որը կտարբերվի Թավադյանին ազատ արձակելու որոշումից։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է ամեն ինչ այդպես կանխատեսումներով լինում։ Դատական ակտի բողանդակությունից արդեն պարզ կլինի՝ ինչքանով է այս պրոցեսում աշխատել իրավաբանությունը»,- ասաց պաշտպանը։
Նա հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը իր ներկայացված բողոքի որոշումը կհրապարակի վաղը՝ 16։00-ին։