Կանադական բանակի վարժանքների ժամանակ հրդեհի հետևանքով չորս մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
Կանադայի Ալբերտա նահանգի Ուեյնրայթ ռազմաբազայում զորավարժանքների ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով առնվազն չորս զինծառայող զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել՝ հայտարարել է վարչապետ Մարկ Քարնին։
«Խոր վշտով ստիպված եմ հաստատել, որ այս պահին չորս զինծառայող է զոհվել, նրանց ընտանիքներն արդեն տեղեկացված են: Տասնյակները լուրջ վնասվածքներ են ստացել։ Սա ամենասարսափելի ողբերգություններից մեկն է, որին բախվել են Կանադայի զինված ուժերը երկրի տարածքում խաղաղ ժամանակ»,- ասել է Քարնին Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի հետևանքով 19 տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ևս մոտ 20 մարդ ստացել է ավելի թեթև վնասվածքներ:
Հրդեհը սկսվել է հոկտեմբերի 18-ի ցերեկը, սակայն ռազմական ղեկավարությունը որոշել է չդադարեցնել զորավարժությունները։ Ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվել է զինվորների ուղղությամբ։ Ըստ գեներալների՝ կրակը 1 կմ տարածվել է 36 վայրկյանում։



